Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի՞նչ է կատարվում Պոլսի հայոց պատրիարքարանում

Ի՞նչ է կատարվում Պոլսի հայոց պատրիարքարանում
29.10.2016 | 19:41

Պոլսի հայոց պատրիարքարանում պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ հոգևոր խորհրդի ժողովը որոշել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին «հանգստյան կոչված պատրիարք» ճանաչել՝ ութ տարվա հիվանդությունից հետո: Եթե գահակալը չի կարողանում իրականացնել իր պարտականությունները, նոր ընտրություն է անցկացվում:

Հոգևոր ժողովը դիմել է Թուրքիայի կառավարությանը՝ նոր ընտրությունների կազմակերպման հարցով: Պատրիարքի թեկնածուները երեքն են՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը՝ պատրիարքական փոխանորդը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Պեգճյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որ ծնվել է Թուրքիայում: Ընտրության առաջին օրն ընտրում են 80 պատվիրակների, երկրորդ օրը՝ այդ 80-ն ընտրում են պատրիարքին:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ